Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:18

Ստեփանոս Սյունեցի

Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան:
   
   «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն Միածին Որդուց, որ Հոր ծոցում է, Նա պատմեց մեզ»:
   Քանզի անմարմին է Աստված և վեր է, քան բոլոր զգալի և տեսանելի բնությունները, ապա ուրեմն անտեսանելի է մարմնական աչքերին, իսկ իմանալի տեսությամբ տեսանելի է և՛ Միածին Որդուն, և՛ նրանց, որոնց Որդին կհայտնի, որոնք «սրտով սուրբ» են (Մատթ. 5:8) և Աստծուց ծնվեցին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:15