Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:33

Ստեփանոս Սյունեցի

Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»:

   
   Եվ ես չէի ճանաչում նրան. այլ Նա, Ով առաքեց ինձ ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»:

   Եվ ինչպես չգիտեր, եթե կույսի՝ Քրիստոսի մոր՝ Եղիսաբեթին հանդիպելու և ողջունելու ժամանակ խայտաց մոր որովայնում: Արդարև գիտեր, թե Նա է Քրիստոս, բայց չգիտեր, թե Նա՛ է, Ով Հոգով և կրակով է մկրտում. «Որի վրա տեսնես Հոգին, որ իջնում է և մնում, նրա վրա...» (Հովհ. 1:33): Իջավ Հոգին նաև մարգարեների և առաքյալների վրա, բայց մշտապես չմնաց, իսկ Հիսուսի վրա իջավ և մնաց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:29