Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 2:7

Ստեփանոս Սյունեցի

Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան:
   
   «Հիսուս նրանց ասաց. «Լցրեք դրանք ջրով»:
   Ջուրը նվազագույն և խոնարհագույն օրենքների վարդապետություն է, իսկ գինին՝ վեհագույն և մեծագույն վարդապետությունը, որ ուրախացնում է հոգիներին (Ժող. 10։19): Այսպիսով՝ փոքրիշատե ասացի հարսանքավորների՝ փեսայի ու հարսի, ջրի, գինու և տաճարապետի վերաբերյալ: Նաև այս պիտի գիտենաս, թե ոմանք սեղանապետին, ով ընտանի, մերձավոր և հավատարիմ էր փեսային, Հովհաննեսի հետ նույնացրին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 2:1