Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 8:28

Ստեփանոս Սյունեցի

Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում:
   
    «Հիսուս ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, թե Ես եմ...»
    «Բարձրանալ»՝ չի ասում խաչի չարչարանքների համար, քանզի ովքեր խաչեցին, այն ժամանակ չիմացան Նրան, այլ «բարձրացնելը» [այնպես] հասկացիր, ինչպես մարգարեն է ասում. «Կբարձրացնեմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ» (Սաղմ. 29:1): Եվ միասին կբարձրացնենք Նրա անունը: Արդ, ովքեր այդպես կբարձրացնեն Մարդու Որդուն, նրանք կարող են իմանալ, որ Քրիստոս է՛ Աստծու Որդին, և չար աղանդների խոսքերից չեն խաբվի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 8:12