Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ,
Տաղավարահարաց տոնից հետո, Հիսուս մի քանի օր ևս անցկացրեց Երուսաղեմում, ապա մեկնեց Բերեա (Հով. 10:19-21) ։ Այնտեղ եղած ժամանակ նույնպես զբաղվում էր Իր ավետարանական գործունեությամբ, քարոզներ խոսելով, որոնք ի մի բերեցինք, ինչպես նաև հրաշքներ գործելով, որոնցից միայն մեկի մասին է պատմում ավետարանիչը։ Հիսուս ցանկացավ կրկին Երուսաղեմ վերադառնալ։ Մոտալուտ մի ուրիշ տոն ևս կար, Նավակատյաց տոնը, որ կարող էր Իրեն առիթ ընծայել` տարածել վարդապետությունը այն հույսով, թե արծարծված կրքերը բավականին հանդարտված ու մարած կլինեն և Ինքը ավելի հաջող հանգամանքներում գործելու հնարավորություն կունենա։ Բերեայում ոչ մի տեղ հանգստություն չէր ունեցել։ «Շրջրէր ընդ քաղքս եւ ընդ գիւղս», - ասում է Ավետարանը, թեև ոչ մի քաղաքի ու գյուղի անուն չի նշում։ Երուսաղեմ վերադառնալու ճամփորդությունն էլ այդ շրջագայության շարունակությունն էր։ Ուղղակի մի տեղից մյուսը գնալու համար չէր ճանապարհ դուրս եկել, այլ Իր պտույտները հետզհետե դեպի արևմուտք էր դարձնում, անցնում Հորդանանը եւ Երիքովի ճամփով կամաց-կամաց Երուսաղեմին էր մոտենում։ Այդ վերջին ժամանակին էլ Ղուկասը ինչ-ինչ քարոզություններ ու գործողություններ է մեջբերում` առանց տեղանունները տալու, սակայն միշտ Բերեայում։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: