Մաղաքիա արք. Օրմանյան
15-18․ Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել: Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»: Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»:
Ընթրիքի զանազան պարագաները և միջադեպերը պատմելոււ ժամանակ պետք չէ ավետարանիչներից սղագիրների նման բառերի ճշգրտություն և ժամանակագրական կարգավորություն պահանջել:Նրանք հուզիչ ու սրտագրավ մի դեպք են ներկայացնում և գրում են ավելի եղելությունն ու գաղափարը հայտնելու պայմանով:Մենք նրանց գրածները արարողական կարգի վերածելով,կարող ենք ամբողջական պատմություն ունենալ:
Միայն Ղուկասն է հիշատակում զատկական առաջին և սկզբնական բաժակի մասին, իսկ մյուսները խորհրդավոր բաժակի կարևորությունից գրավված Սովորական բաժակները հիշելու անհրաժեշտություն չեն տեսնում:Հազիվ էր հասել ընթրիքի ժամը, որ նիսան 14-ի մայրամուտի պահն էր, բոլոր նստողները իրենց տեղերն անցան: Հիսուս արարողական առաջին բաժակը վերցնելով և օրհնությունները արտասանելուց հետո, ավելացրեց. «Մեծ ցանկություն ունեի այս զատիկն էլ ձեզ հետ միասին կատարել՝ կյանքիս վերջին վարկյանը չհասած, որ մոտալուտ է և չարչարանքներով պիտի ավարտվի: Ուրախ եմ, որ այս փափագս էլ ի կատար ածվեց ու զատիկը նշած լինելով՝ պիտի բաժանվեմ ձեզանից: Այս զատիկը վերջինն է, որ ձեզ հետ միաբանությամբ ուտում եմ: Այլևս այս աշխարհում նյութական գինու բաժակ չեմ ճաշակելու, այլ միայն Երկնքի Արքայության հոգևոր բաժակից է մնում ինձ ճաշակել, երբ Էրկնավոր Հորս սահմանած Արքայության գործը լրանա, և այնտեղ հավաքված երկնային բաժակի ուրախությամբ զվարճանաք ու Իսրայելի փրկության օրինակով մարդկության փրկությունը հռչակենք: Ահա այդ զգացումով եմ խմում ես այդ բաժակը և դուք էլ այդ զգացումով մասնակցեք սույն բաժակին»: Հիսուս ավարտում է բաժակի օրհնությունը, մեկ ումպ անում և ըստ սովորության՝ հանձնում կողքը նստողին, որպեսզի բոլորն էլ մեկական ումպ խմեն. «Առէք զադ եւ բաժանեցէք ի ձեզ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: