Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:33

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Դարձյալ, դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի՛ խախտիր երդումդ, այլ Տիրոջ առաջ կատարի՛ր քո երդումները»»։
   
   Ինչու՞ է որ Քրիստոս, լռությամբ շրջանցելով գողության վերաբերյալ պատվիրանը, անցում կատարեց սուտ վկայության մասին խոսքին: Որովհետև գողը երբեմն երդվում է, բայց նա, ով չի երդվում և չի ստում, առավել ևս չի ցանկանա գողանալ: Այսպիսով, այս պատվիրանով Քրիստոս հրաժարելի է համարում նաև գողությունը, քանի որ սուտը ծնվում է գողությունից: Բայց ի՞նչ է նշանակում՝«Տիրոջ առաջ կատարի՛ր քո երդումները» խոսքը: Դա նշանակում է, որ երդման մեջ դու պետք է խոսես ճշմարտությունը
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»:
   
   Նաև լսեցիք, որ նախկիններին ասվեց. «Սուտ մի՛ երդվիր, այլ Տիրոջը հատուցի՛ր քո երդումը»:

   Այստեղ պետք է քննել, թե [Տերն] ինչու նախ գողությունից չի խոսում, այլ այն մի կողմ թողնելով՝ սուտ երդմանն է անցնում: Պատճառն այն է, որ նախապես ասացինք, թե Օրենքի պատվերները չէ՛, որ սովորեցնում է, այլ կամենում է նրա թերին լրացնել: Նաև որովհետև երբ [մեկը] չի գողանում, բնականաբար չի էլ երդվում, իսկ ով չի երդվում, նաև ստել բնավ չգիտի: Բայց ի՞նչ է նշանակում՝ «Տիրոջը հատուցիր քո երդումը»: Նշանակում է՝ արդա՛ր երդվիր, կամ էլ՝ օտար և սին բաների համար մի՛ երդվիր. ինչպես ասվեց [Օրենքում]. «Քո Տեր Աստծո անունը դատարկ բաների համար մի՛ տուր» (Ելք 20։7), այլ երկնքի և երկրի Տեր Աստծո համար: Եվ կամ՝ Տիրո՛ջը նվիրիր երդումը, Ով դրա համար չի զղջում՝ ըստ Դավթի  (Սաղմ. 109։4), այսինքն՝ հատուցիր Նրա՛ն և ոչ թե քեզ: Սրան լծակցվում է [հաջորդ] խոսքը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17