Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։19

Օգոստինոս Երանելի

Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»:
 
 Այս մեծահարուստը բարի Ուսուցչին հարցնում է, թե ինչ պետք է անի, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգի (տե՛ս Մատթեոս 19։16, Ղուկաս 18։18), բայց նա Հիսուսին միայն բարի ուսուցիչ է անվանում, քանի որ Նրան համարում է սովորական մարդ, և ոչ ավելին: Սակայն Նա բարի է, քանի որ Աստված է: Նա մեծահարուստին պատասխանում է, որ եթե վերջինս ցանկանում է հավիտենական կյանք մտնել, ապա պետք է հնազանդվի պատվիրաններին. ազատվի չարության դառնությունից ու անառակությունից, սպանելուց, շնանալուց, գողանալուց, սուտ վկայություն տալուց  և պատվի մորն ու հորը, սիրի մերձավորին (տե՛ս Մատթեոս 19։17−19, Ղուկաս 18։20):

 

Ա․ Լոպուխին

Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: (Սինոդական թարգմ․)[19]
 
 «Մի՛ վնասիր»: (Հայերեն բնագրում «սուտ մի՛ վկայիր» է։) Այս արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, հակիրճ տեսքով ներկայացնում է 10−րդ պատվիրանի բովանդակությունը, որտեղ խոսվում է մարդկանց կողմից հարևաններին պատճառված տարբեր վնասների մասին:
---------------------------------------
[19] (Էջմիածին թարգմ․) Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր , պատուի՛ր քո հօրն ու մօրը»:
(Արարատ թարգմ․) Պատվիրանները գիտես. "Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցածը մի՛ խլիր, քո հորն ու մորը պատվի՛ր" »։
(Գրաբար) Զպատուիրանս գիտես. մի՛ շնար. մի՛ սպանաներ. մի՛ գողանար. մի՛ սուտ վկայեր. պատուեա՛ զհայր քո եւ զմայր: