Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։21

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կþունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:
   
   (Տերը) սիրով նայեց նրան, որպեսզի սովորեցնի, թե Իրեն որքան հաճելի են կատարելություն փնտրողները: Որովհետև նա, ով սիրում է, ծառայում է իրենից ցածրին և հնազանդվում է իրենից բարձրին։ Սիրեց նրան, որպեսզի սովորեցնի, թե Իրեն որքան սիրելի է կատարելության  բարձրագույն աստիճանի ձգտողը... Եվ սիրով նայեց նրան, որպեսզի այդպիսով գրավի նրան և տանի դեպի այն կատարելությունը, որը հաստատվել և նրան առաջարկվում է Տիրոջ կողմից... Ուստի նա նաև սիրով նայեց նրան,  որպեսզի հասկացնի, որ այս մեծահարուստը չպետք է գովաբանի ինքն իրեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կþունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
   

Օգոստինոս Երանելի

Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կþունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:
   
   Այս տողերը գրելով՝ խորապես սիրեցի այն արարքը, որի մասին Տերը խոսում է հարուստ երիտասարդի հետ. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը ու տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս, և դու արի՛ իմ հետևից» (Մատթ. 19։21, Ղուկ. 18։22): Ոչ թե իմ ուժով, այլ Աստծո շնորհով ես դա արեցի: Եվ ոչ այն պատճառով, որ ես հարուստ չէի (թեև դա կարող էր ինձ համար որպես արժանիք համարվել), քանզի հենց իրենք՝ ժամանակին այդպես վարված առաքյալները, նույնպես հարուստ չէին (Մատթ. 4։18−22, Մարկ. ​​2։14): Սակայն և՛ իր ունեցածը, և՛ ինչ−որ բան ունենալու ցանկությունը թողնելով՝ մարդը թոողնում է ամբողջ աշխարհը:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կþունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:
   
   Արծաթասիրության կրքի մասին՝ «գնա վաճառի՛ր, ինչ ունես ու աղքատների՛ն տուր», Տիրոջ խոսքերը լսելուց հետո նա «տրտմությամբ հեռացավ»: Միևնույն ժամանակ նկատի՛ր, որ Տերը ոչ թե ասել է «հատվածաբար վաճառի՛ր ունեցածդ և բաժանի՛ր», այլ ասել է  «միանգամից վաճառի՛ր և բաժանի՛ր․ սակայն բաժանի՛ր միայն աղքատներին, այլ ոչ թե շողոքորթներին և անբարոյականներին», իսկ հետո՝ «հետևի՛ր Ինձ», այսինքն՝ յուրացրո՛ւ մյուս բոլոր առաքինությունները: Քանզի ցանկացողները շատ են, նրանք նույնիսկ ագահ չեն, սակայն խոնարհ էլ չեն․ կամ խոնարհ են, բայց սթափ չեն  կամ որևէ այլ արատ ունեն: Հետևաբար, Տերը միայն չի ասում՝ «գնա վաճառի՛ր, ինչ ունես ու աղքատների՛ն տուր», այլ ավելացնում է «վերցրո՛ւ խաչդ և արի՛ իմ հետևից»։ Վերջին պարագան Նրա համար մահվան պատրաստ լինել է նշանակում:
   

Ա․ Լոպուխին

Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կþունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:  (Սինոդական թարգմ․) [21]
   
   «Հիսուս նրան նայելով՝ սիրեց նրան»։ Քրիստոսին հաճելի էր այն ծարավը, որով երիտասարդը ձգտում էր հասնել ճշմարտությանը․ Տիրոջը հաճելի էր, առանց արտաքին ու բառացի կատարմամբ սահմանափակվելով, օրենքի խորքերը նայելու նրա ձգտումը:
   
   «Քեզ մե՛կ բան է պակասում»։ Ի՞նչ է։ Այդ «մեկ»−ի ներքո չի կարելի հասկանալ այն, ինչ Տերը թվարկում է հաջորդիվ՝ ունեցվածքը վաճառել, աղքատներին բաշխել և Քրիստոսին հետևել, քանի որ սա այլևս ոչ թե մեկ, այլ երեք գործ է: Խոսքի ենթատեքստի համաձայն՝ լավագույնն այստեղ ապաշխարության կամ  երեխաների պես  դեպի Քրիստոս դարձի վերաբերյալ նշում տեսնելն է:
   «Վերցրո՛ւ խաչդ»։ Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթ"8։34−րդ համարի մեկնաբանության մեջ: Այնուամենայնիվ, այս արտահայտությունը բացակայում է լավագույն ձեռագրերում:
---------------------------------------
[21] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։
(Գրաբար) Եւ Յիսուս հայեցեալ ի նա՝ սիրեա՛ց զնա եւ ասէ ցնա. Մի ինչ պակա՛ս է ի քէն, եթէ կամիս կատարեալ լինել, ե՛րթ զոր ինչ ունիս վաճառեա՛՝ եւ տո՛ւր աղքատաց, եւ ունիցիս գանձս յերկինս, եւ ա՛ռ զխաչն՝ եւ ե՛կ զկնի իմ: