Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։1

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:1
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց:
   
    Տերը  Իր նկատմամբ փարիսեցիների ատելության պատճառով հաճախ էր հեռանում Հրեաստանից: Բայց հիմա նա կրկին գալիս է Հրեաստան, քանի որ մոտենում էր Նրա տառապանքի ժամանակը: Այնուամենայնիվ, Նա ուղիղ Երուսաղեմ չի գնում, այլ սկզբում միայն մոտենում է «Հրեաստանի սահմաններ»−ին։ Նա  բարեմիտ ժողովրդին օգտակար լինելու համար է այդպես վարվում։ Մինչդեռ Երուսաղեմը  հրեաների խորամանկությունների պատճառով  դարձել էր բոլոր չարությունների կենտրոնը:
   

Ա․ Լոպուխին

Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց: (Սինոդական թարգմ․)[1]
   
(Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթեոս 19։1 համարի մեկնաբանությունը):
Մարկոսը նշում է, որ բավականին երկար ընդմիջումից հետո (տե՛ս Մարկոս ​​930) Քրիստոս կրկին, ինչպես սովորաբար անում էր նախկինում, սկսում է ուսուցանել Իրեն (ocloi) հետևող ամբողջ ժողովրդին:
---------------------------------------
[1] (Էջմիածին թարգմ․) Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց:
(Արարատ թարգմ․) Հիսուսն այնտեղից ելավ, եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա շուրջը դարձյալ ժողովուրդ էր հավաքվում, և նա իր սովորության համաձայն նորից ուսուցանում էր նրանց։
(Գրաբար) Եւ անտի յարուցեալ՝ գա՛յ ի սահմանս Հրեաստանի, յայնկոյս Յորդանանու: Եւ երթայր դարձեալ խռնեա՛լ ժողովուրդն առ նա, եւ որպէս սովո՛ր էր՝ միւսանգամ ուսուցանէ՛ր զնոսա: