Մաղաքիա արք. Օրմանյան
Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:2
Թեոֆիլակտ Բուլղարացի
Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
Բայց Քրիստոսը՝ Ինքնագո Իմաստությունը, նրանց այնպես է պատասխանում, որ խուսափում է նրանց որոգայթներից: Նա հարցնում է նրանց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
Ա․ Լոպուխին
Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»: (Սինոդական թարգմ․) [3]
«Նա ասաց նրանց»... Մատթեոսը (19։7) հարցն այնպես է ներկայացնում, որ Քրիստոսը նախ փարիսեցիների ուշադրությունը հրավիրում է ամուսնության մասին դրախտային, իսկ հետո միայն Մովսեսի օրենքի վրա, մինչդեռ Մարկոսը Քրիստոսի հրահանգները հակառակ կարգով է փոխանցում: Ակնհայտ է, որ երկու ավետարանիչներն էլ ցանկացել են միայն փարիսեցիների հետ Քրիստոսի ունեցած զրույցի էությունը փոխանցել, ուստի ժամանակագրական կարգը խստորեն չեն պահպանել:
---------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ․) Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»։
(Գրաբար) Նա՝ պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. Զի՞նչ պատուիրեաց ձեզ Մովսէս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: