Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:40
Ֆեոֆիլակտ Բուլղարացի
42-43․ Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց: Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց.
Եվ սրանից սովորում ենք նաև ինչ–որ մեկին լավություն անելիս մեզ ի ցույց չդնել, որովհետև այստեղ Հիսուսն Ինքն էլ է մաքրվածին պատվիրում, որ Իր մասին ոչինչ չխոսի: Թեև գիտեր, որ մաքրվածը չի հնազանդվի և կխոսի, այնուամենայնիվ, ինչպես ասացի, մեզ ունայնություն չսիրել սովորեցնելու համար նրան պատվիրում է, որ ոչ ոքի ոչինչ չասի: Քրիստոս նրան ուղարկում է քահանայի մոտ, քանի որ Օրենքի սահմանման համաձայն՝ միայն բորոտությունից մաքրվելու մասին քահանայական հայտարարությունից հետո արդեն նախկին բորոտը կարող էր քաղաք մտնել, այլապես նա պետք է վտարվեր քաղաքից (տե՛ս Ղևտ. 13:46): Միևնույն ժամանակ, Տերը նրան պատվիրում է մաքրագործվողների համար սահմանված (տե՛ս Ղևտ. 14) ընծան մատուցել։ Սա վկայություն է այն մասին, որ Նա Օրենքի թշնամի չէ, այլ ընդհակառակը, նա այնքան է գնահատում այն, որ հրամայում է կատարել դրանում պատվիրվածը:
Տե՛ս Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:41
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: