Մաղաքիա արք. Օրմանյան
մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:2
Տերտուղիանոս
մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
Հենց մարդկային ցեղի ծագումը խոսում է միամուսնության օրենքի օգտին: Հենց սկզբից Աստված սերունդների համար օրինակ ստեղծեց (Ծննդ. 1։27): Մարդուն ստեղծելով՝ Աստված նաև նրա համար զույգ ունենալու անհրաժեշտությունը նախատեսեց։ Նրա կողոսկրերից մեկը վերցնելով՝ Աստված տղամարդու համար կին ստեղծեց (Ծննդ. 2։21-22), թեև Նա ո՛չ վարպետի և ո՛չ էլ նյութի պակաս չուներ: Ադամը բազմաթիվ կողոսկրեր ուներ, իսկ Աստծո ձեռքերը հոգնելու հատկություն չունեն, սակայն Նա միայն մեկ կին ստեղծեց:
Թեոֆիլակտ Բուլղարացի
մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
Բայց ի սկզբանե այդպես չի եղել. Աստված երկու անձանց այնպես է ամուսնական միության մեջ միավորում, որ նրանք մի են դառնում՝ թողնելով նույնիսկ իրենց ծնողներին: Ուշադրությո՛ւն դարձրու, թե Տերն ինչ է ասում. «Աստված բազմակնությունն արգելում է, որպեսզի մարդը չկարողանա մի կնոջն արձակելուց և մյուսին առնելուց հետո վերջինիս էլ թողնի ու մեկ ուրիշի հետ միանա»: Եթե դա Աստծուն հաճելի լիներ, ապա Նա մի տղամարդ և բազում կանայք կստեղծեր: Սակայն այդպես չեղավ, քանզի «Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը», որպեսզի մեկ տղամարդը մեկ կնոջ հետ միանա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: