Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:25

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:23
   

Օգոստինոս Երանելի

Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին:

 

    Հիմարություն է թե՛ Նրա ուտելու մասին ավետարանիչի պատմածին հավատալը,  թե՛ քաղց զգալու մասին պատմածին չհավատալը: Սակայն սրանից չի հետևում, որ յուրաքանչյուր ուտող մարդ քաղցած է (քանի որ կարդում ենք, որ հրեշտակը ուտում էր, բայց նրա քաղցած լինելու մասին որևէ խոսքի չենք հանդիպում (Ծննդ․ 18:8)), կամ էլ բոլոր  սովի  զգացում ունեցողները ուտում են (քանի որ մարդը կարող է իրեն զսպել ինչ–որ ուխտի կա՛մ սննդի պակասի  կա՛մ այն ընդունելու անհնարինության պատճառով)։ Այսպես ուրեմն, առանց մարմնի Նա չէր կարող ուտել  և առանց հոգու մասնակցության չէր կարող քաղց զգալ: