Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:28

Մաղաքիա արք. Օրմանյան

Ապա ուրեմն՝ մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:23
   

Եվսեբիոս Կեսարացի

Ապա ուրեմն՝  մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:

 

    Չնայած շաբաթվա յոթ օր ունենալու հանգամանքին՝ Աստված վեց օրը տվեց աշխատանքի համար, իսկ մեկը՝ աղոթքի, հանգստի  և չարից ազատվելու համար։ Եվ եթե վեց օրերի ընթացքում մարդը որևէ հանցանք էր գործում, ապա Տիրոջ օրը կարող էր գալ, որպեսզի իր համար Աստծուց ողորմություն խնդրեր: Հետևաբար առավոտյան Աստծո տաճար գնա՛: Գնա՛ Տիրոջ մոտ, Նրան խոստովանի՛ր քո մեղքերը, աղոթքով ապաշխարի՛ր և կոտրված սրտով մնա՛ աստվածային ու սրբազան պատարագին. արա՛ քո աղոթքը և մինչև արձակում՝ ոչ մի դեպքում դուրս մի՛ ել: Նայի՛ր քո կտոր–կտոր արված և բաշխված, բայց չսպառված Տիրոջը, և եթե խիղճդ մաքուր է, մոտեցի՛ր ու հաղորդվի՛ր Տիրոջ Մարմնին ու Արյանը:

 

Ա. Լոպուխին

Ապա ուրեմն՝  մարդու Որդին է տերն շաբաթ օրվա»: (Սինոդական թարգմ․)[28]

 

    Վերջապես, Մարդու Որդու մասին ասված վերջին՝ «Շաբաթ օրվա Տեր»   խոսքը (համար 28), որը Մատթեոսի Ավետարանում հիմք է  դառնում շաբաթ օրը խախտած Քրիստոսի աշակերտների անմեղության մասին վերոհիշյալ հայտարարության համար (Մատթ․ 12:7), Մարկոսի մոտ բերվում է որպես Իր աշակերտներին շաբաթ օրը խախտել թույլ տալու Քրիստոսի իրավունքի հետ կապված հետևանք (այս մասին է խոսում նաև հունարեն տեքստում օգտագործված և «հետևաբար» նշանակող «ὤστε» բառը): Դրանով Քրիստոս ցանկանում է ասել, որ Ինքը նման է Մեսիային, և, հետևաբար, որպես կատարյալ Մարդ, ով իր մեջ մեղք չունի և պահպանում է արարչագործության և շաբաթ օրվա վերաբերյալ բոլոր այն իրավունքները, որոնք Արարիչը տվել է նախնադարյան մարդուն հենց իր ստեղծման ժամանակ (այստեղ հենց այսպիսի իմաստ ունի «Մարդու որդի» արտահայտությունը), ուստի  Ինքը, անկասկած, նաև Շաբաթի Տերն է, կարող է նաև այն չպահել թույլատրել, երբ դա անհրաժեշտ է մարդկանց բարեկեցության համար: Մյուս մարդիկ իրենք էլ կարող են հասնել այդ իրավունքին միայն այն ժամանակ, երբ Նրա հետ հաղորդակցվելով՝  կրկին ձեռք բերեն իրենց կորցրած մարդկային սկզբնական արժանապատվությունը: Հարկ է նշել, որ ծոմապահության և շաբաթ օրվա հարցը շատ կարևոր էր Մարկոսի Ավետարանի ընթերցողների՝ հեթանոս քրիստոնյաների համար, որոնք, ապրելով հրեա քրիստոնյաների մեջ, նրանց կողմից հրեական ավանդությունների նկատմամբ հատուկ հարգանք ցուցաբերելու պահանջներ էին լսում: Հարցի այսպիսի լուծումը նրանց ազատեց հսկայական բեռից»:
--------------------------------
[28] (Էջմիածին թարգմ․) ապա ուրեմն՝ մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:
(Արարատ թարգմ․) Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է»։
(Գրաբար) ապա ուրեմն՝ տէ՛ր է որդի մարդոյ՝ եւ շաբաթու: