Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:22
Օգոստինոս Երանելի
Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել:
Ահա թե ինչ է ասում Տերը. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել»: Եթե ինչ–որ մեկը ամենացածր ուժերի անունով հալածում է դևին և միևնույն ժամանակ հավատում է, որ Տիրոջ այս խոսքերը ճշմարտացի չեն, ապա թող լրջորեն խորհի իր մտքում: Եթե նույնիսկ Սատանան անվնաս է պահում մարդու մարմինը և զգացմունքները, ապա դա շատ ավելիին հասնելու համար է անում, քանզի նա նենգաբար է ենթարկվում մարդու կամքին: Այս կերպ Սատանան ոչ թե ելնում, այլ էլ ավելի խորն է ներթափանցում մարդու հոգում, որպեսզի հեշտությամբ գործի նրա մեջ, ինչպես առաքյալն է այս մասին ասում. «Որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության՝ հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ» (Եփես. 2:2)։ Սատանան խառնաշփոթ չի առաջացնում նման մարդկանց մարմնական զգացմունքներում, չի տանջում նրանց, ու չի ցնցում նրանց մարմինները, այլ թագավորում է նրանց կամքի կամ, ավելի ճիշտ, նրանց ագահության վրա:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել:
Ատելի հրեաներին անվիճելի օրինակներով է հերքում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: