Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից.
Բայց Նա հեռանում է, քանի որ տառապանքի ժամանակը դեռ չի եկել: Այն բանի համար է հեռանում անշնորհակալներից, որպեսզի ավելի մեծ թվով մարդկանց օգուտ տա:
(Այլաբանորեն) Ընդհակառակը նրանք, որոնք լքել են իրենց տներն ու հայրենիքը, այսինքն՝ մարմնավոր կյանքի ուղին, նրանք էլ կհետևեն Նրան:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եվ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից. (Սինոդական թարգմ) [7]
Այս ժամանակահատվածի Քրիստոսի ծավալած գործունեության պատկերումը Մարկոսի մոտ զբաղեցնում է հինգ համար, իսկ Մատթեոսի մոտ՝ մեկ ( Մատթ. 4։24): Տերը դեպի ծովն է հեռանում ոչ թե իր թշնամիներից՝ փարիսեցիներից և հերովդեսականներից վախենալով (Քրիստոսի թշնամիները, իհարկե, չէին համարձակվի Նրա դեմ ինչ–որ բան ձեռնարկել, քանի որ նրա հետևից մարդկանց հսկայական բազմություն էր գնում), այլ պարզապես այն պատճառով, որ Նա տեսնում է, թե որքան անօգուտ կլինի հետագայում փարիսեցիների հետ զրույցը շարունակելը...
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
7-12․ Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից. նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ: Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն: Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան: Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:15
--------------------------------
[7] (Էջմիածին թարգմ․) Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից.
(Արարատ թարգմ․) Եվ Հիսուսն իր աշակերտների հետ լճի մոտ գնաց։ Եվ Գալիլեայից ու Հուդայից մեծ բազմություններ էին նրա հետևից գնում։
(Գրաբար) Իսկ Յիսուս աշակերտաւքն իւրովք գնա՛ց ի ծովեզրն: Եւ բազում ժողովուրդ ի գալիլեացւոց երթային զհետ նորա. եւ ի Հրէաստանէ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: