Սուրբ Հովհան Ոսկեբերան
սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում:
Հարստությունն ունի երկու հակադիր թերություն. առաջինը՝ ձգող և մթագնեցնող, այսինքն` հոգսի մեջ խեղդող։ Իսկ երկրորդը՝ մարդկանց ավելի փափկակենցաղ (այսինքն` շքեղություն սիրող) դարձնող... Եվ մի՛ զարմացիր, որ Նա շքեղություն սիրելը փուշ կոչեց: Ի տարբերություն կրքով արբած մարդու՝ առողջ մարդը գիտի, որ շքեղություն սիրելը փշից ավելի ուժեղ է խոցում, ինչպես նաև նույն շքեղության հանդեպ սերը հոգսից ավելի ուժեղ է ամայացնում հոգին և ավելի զորեղ տանջանք է տալիս հոգուն ու մարմնին: Քանի որ հոգսը երբեք այնպես չի հարվածում, ինչպես դա անում է հագեցումը։ Հագեցումը բերում է վաղաժամ ծերացման, մթագնում է զգայարանները, խավարեցնում մտքերը, վնասում է մտավոր տեսողության սրությանը և ամբողջ մարմինը դարձնում է թույլ:
Մաղաքիա արք. Օրմանյան
սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: