Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։36

Մաղաքիա արք. Օրմանյան

Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:35
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին:
   
   Տերը մի քանի աշակերտների է Իր հետ տանում՝ թույլ տալով նրանց ապագա հրաշքի ականատես լինել:
   

Ա․ Լոպուխին

Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին: (Սինոդական թարգմ․)[36]
   
   Քրիստոսի աշակերտները հեռացրին Քրիստոսին շրջապատող մարդկանց, այսինքն՝ համոզեցին ժողովրդին, որ Ուսուցիչը չափազանց հոգնած է և հանգստի կարիք ունի: Հետո նրանք Նրան իրենց հետ նավակի մեջ առան (և ոչ թե «նավակում», ինչպես թարգմանված է ռուսական Ավետարանում [այստեղ դրված «ana» նախդիրը համարժեք է «eij» նախդիրին (Մատթ. 10։16, Ղուկ. 8։7, 9, 46 և այլն)): Վերոնշյալ համարը անհրաժեշտ է թարգմանել հետևյալ կերպ. «Նրանք նրան, ինչպես որ Նա կար, վերցրին նավակի մեջ»։ «Ինչպես որ Նա կար» այսինքն՝ նրանք նրան վերցրին հոգնած վիճակում, քանզի Նա հանգստի կարիք ուներ: Մարկոսը նշում է, որ, ամեն դեպքում, նրանք միայնակ չգնացին ծովի արևելյան ափը․  նրանց ուղեկցում էին Քրիստոսին լսելու համար այդ ափից եկած նավակները, որոնք էլ այժմ՝ ծովն անցնելու ժամանակ, այսպես ասած, կազմեցին Քրիստոսի շքախումբը:

--------------------------------
[36](Էջմիածին թարգմ․) Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին:
(Արարատ թարգմ․) Եվ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր, վերցնելով՝ հեռացան։ Նրանց ուրիշ նավակներ էլ էին հետևում։
(Գրաբար)Թողուն զժողովուրդն, եւ առնո՛ւն զնա նաւա՛ւն հանդերձ, եւ զայ՛լ եւս նաւսն որ էին ընդ նմա: