Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսունб եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
Ուշադրություն դարձրե՛ք այն հանգամանքին, որ Քրիստոս նշում է երեք կործանման և նույնքան էլ փառքի տանող ուղիները: Քանի որ ճանապարհի վրա ընկած սերմերը թռչունների կեր դարձան, ժայռի վրա ընկածները չորացան, իսկ փշերի մեջ ընկածները խեղդվեցին: Բարեբեր հողի վրա ընկած սերմերը, ինչպես ասացի, երեք տեսակի պտուղ են տալիս․ մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր: Ահա թե ինչ է գրում իմաստուն Պողոսը․ «Բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկն՝ այսպես, իսկ մյուսն՝ այնպես» (Ա Կորնթ. 7։7)։ Ստացվում է, որ սրբերի սխրագործությունները ոչ միշտ են հավասարաչափ: Այնուամենայնիվ, մենք պետք է ջանք գործադրենք վատագույնից բարձրանալու և լավագույնին հասնելու համար։
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսունб եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
Ինչո՞ւ «մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն և մեկը՝ հարյուր» բերք տվեց։ Այստեղ ևս հողի բնական տարբերություն կա, որովհետև նույնիսկ բարեբեր հողի պարագայում կարող են մեծ տարբերություններ լինել: Տեսնում ես, որ մեղավորը ոչ սերմնացանն է և ոչ էլ սերմը, այլ ընդունող հողը։ Իսկ Հողը մեղավոր է ոչ թե իր բնության, այլ մտադրության պատճառով:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսունб եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
Բայց չորրորդ խմբի սերմերն ընկնում են բարեբեր հողի մեջ: Ահա՛, տե՛ս, թե որքա՜ն հազվադեպ է լավը, և որքա՜ն սակավ են փրկվողները: Սերմերի միայն չորրորդ խումբն է փրկվում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: