Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։21

Մաղաքիա արք. Օրմանյան

21-24. Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի միւս կողմն անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ: Եւ ինքը ծովեզրին էր: Ահա եկաւ ժողովրդապետներից մէկը, որի անունը Յայրոս էր. եւ երբ տեսաւ նրան, նրա ոտքերն ընկաւ. սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, եւ որ նա գայ ու նրա վրայ իր ձեռքը դնի, որպէսզի առողջանայ եւ ապրի: Եւ Յիսուս գնաց նրա հետ. նրա յետեւից գնում էր նաեւ բազում ժողովուրդ եւ նեղում էր նրան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:1
   

Ա. Լոպուխին

Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի միւս կողմն անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ: Եւ ինքը ծովեզրին էր: (Սինոդական թարգմ․)[21]
   

   Տերը Պերայից անցնում է Գալիլեայի այն ափը, որի վրա  Կափառնայումն էր (Մատթ. 9։1): Այստեղ նրան դիմավորում է ժողովրդի մի զանգված, որը, հավանաբար հեռվից, նկատել էր մոտեցող և իրեն քաջ հայտնի Պետրոս առաքյալի նավակը, որի մեջ էր նաև Հիսուս: Այդտեղ այնքան մարդ կար, որ Տիրոջ քաղաք մտնելը դժվարանում է, ուստի Նա երկար ժամանակ մնում է ափին:
--------------------------------
[21] (Էջմիածին թարգմ․) Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի միւս կողմն անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ: Եւ ինքը ծովեզրին էր:
(Արարատ թարգմ․) Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։
(Գրաբար) Եւ իբրեւ ա՛նց Յիսուս միւսանգամ յա՛յն կողմն՝ ժողովեցա՛ւ առ նա ժողովո՛ւրդ բազում, եւ է՛ր առ ծովեզերբն: