Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում,
Եվ ահա՛, այդ բանի համար ողջախոհության ուսուցչին շնորհակալություն հայտնելու, բարիք անելու կամ պատվելու փոխարեն՝ Հերովդեսը բարկությամբ լցվեց, իսկ Հերովդիան էլ ավելի զայրացավ (քանի որ անուններով մոտ լինելուց բացի՝ նրանք, որպես մեկ և նույն լծին հնազանդներ, միմյանց էլ ավելի մոտ էին բարքերով․ երկուսը կարծես ոչ թե միացյալ մարմին էին, այլ միացյալ անժուժկալություն), և դրա համար նրանք մարգարեին բանտ նստեցին՝ ցույց տալով իրենց անխոհեմությունը․ քանզի «Հանդիմանի՛ր իմաստունին, և նա կսիրի քեզ» (Առակ․ 9:8), իսկ եթե անմիտին հանդիմանես, ապա նա էլ ավելի կատի քեզ: Զնդանում է փակվում, սակայն չի թողնում խոսքի ազատությունը. «Բաժանի՛ր,− ասում է,− իմ անդամները. բայց թո՛ւյլ տուր նաև ապօրինի ամուսնությունը»:
Մաղաքիա արք. Օրմանյան
Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում և ուզում էր սպանել նրան, բայց չէր կարողանում,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:17
Ա. Լոպուխին
Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, (Սինոդական թարգ․) [19]
Բայց միևնույնն է, Մարկոսն առանձնահատուկ բան ունի: Այսպիսով՝ 19−րդ համարում նա հիշում է այն չարությունը, որ Հերովդիան ունեցել է Հովհաննեսի նկատմամբ...
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում,
(Արարատ թարգ․) Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում և ուզում էր սպանել նրան, բայց չէր կարողանում,
(Գրաբար) Եւ Հերովդիա ոխացեա՛լ էր ընդ նմա՝ եւ կամէր սպանանե՛լ զնա, եւ ո՛չ կարէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: