Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել:
Ճիշտ է, Հերովդեսը տխրեց, երբ լսեց այդ խնդրանքը. կարելի է ասել՝ տխրելով նա մի փոքր ընդօրինակեց Պիղատոսին կամ, ավելի ճիշտ, Պիղատոսի բնավորությունը, որովհետև պատմված իրադարձությունը կատարվել է (Պիղատոսի հետ տեղի ունեցածից) ավելի վաղ։ Նա ձեռքերը լվաց և Քրիստոսին դատապարտության հանձնեց. այս մեկը ևս տխրեց, և միևնույն ժամանակ երդման ու հրավիրյալների պատճառով պահեց իր խոստումը: Արդյո՞ք Տերը ճշմարիտ կերպով չի ասել. «Ամենևին մի՛ երդվեք»: Լսո՞ւմ ես Տիրոջ նախազգուշացումը. «Ամենևին մի՛ երդվեք»: Իսկապես, ինչո՞ւ ես երդվում. մի՞թե երդումդ խախտելու դեպքում ինքդ քեզ թակարդի մեջ բռնելու կամ էլ այն չխախտելու նպատակով մարգարեին սպանելու համար: Վատ է այն, որ մեկը երդվեց, սակայն էլ ավելի վատ է, որ երդումը պահեց, այն էլ «իր երդումների և հրավիրյալների պատճառով»։ Հրավիրյալներից ամաչեցիր, իսկ դատաստանից չվախեցա՞ր:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:21
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել:
Երբ կույսը սա ասաց «թագավորը տխրեց», որը սակայն ոչ թե թագավորի ապաշխարությունն էր, այլ անարդարության գիտակցումը: Եվ այս գիտակցությունը մեր մեջ ձևավորվում է բնածին աստվածային ձայնով։ Չար գործեր կատարողները սեփական գիտակցությամբ դատապարտում են իրենք իրենց: «Բայց հանուն ... հրավիրյալների» է ասում: Ի՞նչը կարող է սրանից ավելի անարժան լինել, քան հրավիրյալների համար տհաճ դառնալու վախից մարդասպանություն կատարելու հրաման տալը: Եվ ասում է «հանուն երդման»: Օ՜, նոր «բարեպաշտություն»: Ավելի ներելի կլիներ, եթե նա խախտեր իր երդումը: Հետևաբար, Տերը Ավետարանում միանգամայն արդարացիորեն է չերդվել պատվիրում, որպեսզի երդմնազանցության համար պատճառ չլինի, և որպեսզի նաև մեղք գործելով՝ երդումը խախտելու անհրաժեշտություն չլինի (տե՛ս Մատթեոս 5:34): Այսպիսով՝ երդումը չխախտելու համար անմեղին գլխատեց։ Չգիտեմ, թե ինչո՞ւ նախապես տխրեց: Բռնակալների համար երդմնազանցությունն ավելի արդարացված էր, քան իրենց խոսքին հավատարիմ լինելը:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել:
«Որպեսզի ինձ տաս»,− ասում է չար կինը, «հիմա»՝ այժմ: Անխոհեմ ու հեշտասեր Հերովդեսը վախենում է խախտել իր երդումը և այդ պատճառով էլ սպանում է արդարին, մինչդեռ այս դեպքում նա պետք է փոխեր իր երդումը և այդպիսի սարսափելի հանցագործություն չկատարեր (երդումը կատարելը միշտ չէ, որ լավ է):
Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել:
Այլ մեկնություն
Մաքուր և անարատ պետք է լինի վիճակը, որպեսզի մենք պարզ խոսենք, որպեսզի մեր հոգիներում հանգստություն լինի, որպեսզի մեր եղբայրը մեզ խոսքերով չշփոթեցնի, և որևէ անմաքուր բան խոստանանք, իսկ եթե խոստացել ենք, ապա ավելի լավ է՝ խոստացված բաներն ընդհանրապես չկատարենք, քան անմաքուր բան անենք: Շատերն իրենց կապում են երդման պարտավորություններով, սակայն հետագայում անձամբ հասկանում են, որ չպետք է խոստանային, սակայն կատարում են իրենց խոստումը ըստ պարտավորության:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: