Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։37

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:35
   

Սուրբ Գրիգոր Աստվածաբան

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»:
   

   Նա փորձվեց որպես մարդ, սակայն հաղթեց որպես Աստված (Մատթ.  4:1−11, Մարկ. 1:12-13, Ղուկ. 4:1−13)։ Ուստի  մեզ ևս, որպես աշխարհին հաղթողի, քաջալերվել պատվիրվեց (Հովհ: 16:33): Նա քաղց զգաց (Մատթ. 4:2, Ղու. 4:2), բայց նաև հազարավոր մարդկանց կերակրեց (Մատթ. 14:20-21, 15:37-38, Մարկ. ​​6:42−44, 8:6−9), քանի որ հենց Ինքն է կենարար և երկնավոր հացը (Հովհ. 6:33, 35, 51): Ծարավեց (Հովհ.․ 18:28), բայց նաև բացականչեց. «Եթէ մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհ. 7:37), և խոստացավ, որ հավատացյալները աղբյուրների պես կլինեն (Հովհ. 7:38):

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»:
   

   Տերն էլ գայթակղում և փորձում է նրանց, որպեսզի հասկանա, թե արդյո՞ք նրանք ճանաչել են Իր զորությունը, որ Ինքը կարող է կերակրել ժողովրդին, ուստի ասում է. «Դուք նրանց ուտելի՛ք տվեք»: Դրան ի պատասխան աշակերտները նախատինքի տեսքով Նրան են ներկայացնում մի կողմից իրենց աղքատության մեծությունը, իսկ մյուս կողմից՝ մարդկանց բազմաթիվ լինելը  կարծես Նա չգիտի դա: Այս դժվարության մեջ նրանք ասում են. «Գնանք գնե՞նք երկու հարյուր դահեկանի հաց և նրանց տանք ուտելու»:

   

Ա. Լոպուխին

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»: (Սինոդական թարգ․) [37]

   

   Հինգ հազարին հինգ հացով կերակրելու հրաշքի մասին ընթերցի՛ր Մատթ. 14:16 համարում։ Նա (Մարկոս Ավետարանիչը) սահմանում է այն գումարի չափը, որը  մարդկանց համար հաց գնելու համար  առաքյալներն անհրաժեշտ են համարում (200 դինար՝ մոտ 300 դրամ)։

--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»:
(Արարատ թարգ․) Երբ Հիսուսը ցամաք ելավ, մեծ բազմություն տեսավ. գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Եվ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։
(Գրաբար) Նա՝ պատասխանի՛ ետ՝ եւ ասէ ցնոսա. Դո՛ւք տուք դոցա՝ ուտել: Ասեն ցնա՝ երթիցուք գնեսցուք երկերի՛ւր դահեկանի հաց, եւ տացո՛ւք դոցա ուտել: