Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։48

Մաղաքիա արք. Օրմանյան

48-53․ Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ: Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»: Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
   

Որոգինես

Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ:
   
   Այդ ի՞նչ նավակ է, որի մեջ Հիսուսը աշակերտներին մտնել ստիպեց: Միուցե սա գայթակղություններով և խոչընդոտներով լի այն վիճակն է, որի մեջ մարդը մտնում է ոչ թե իր ազատ կամքով, այլ Խոսքի կողմից ստիպվելով: Քանզի այս ալիքներից և հանդիպակաց քամուց տարուբերվող նավակի մեջ Փրկիչը ցանկանում էր իր աշակերտներին դաս տալ։
   

Օգոստինոս Երանելի

Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ:
   
   Երբ Տերը քայլում էր ալքիների վրայով, Մարկոսը Նրա մասին ասում է․ «Ցանկանում էր անցնել նրանց»։ Նրանք ինչպե՞ս կարող էին դա եզրակացնել, եթե Նա իրոք չքայլեր այնպես, ասես ցանկանում էր նրանց կողքով անցնել, որոնք Տիրոջը չճանաչող անծանոթների պես Նրան որպես ուրվական էին ընդունում: Ո՞վ է այն ոչ այնքան խելացին, որ այստեղ հոգևոր իմաստ չի փնտրի։ Նա եկավ նեղություն կրողներին ու բղավողներին օգնելու համար և ասաց․ «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մատթ. 14:27, Հովհ. 6:20): Նա ինչո՞ւ էր ցանկանում վախեցածների կողքով անցնել, որոնց այժմ այնպես էր քաջալերում, ասես չէր ցանկանում դառնալ այն  օգնություն կանչող աղաղակների պատճառը, որոնց նա պատասխանեց։
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:47