Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։51

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:48
   

Օգոստինոս Երանելի

Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին,
   
   Եվ ինչո՞ւ նա խաչվեց: Քանի որ Նրա նվաստացման ծառը անհրաժեշտ է քեզ: Դու լի ես հպարտությամբ և վաղուց արդեն վտարված ես հայրենիքիցդ: Դարերի ընթացքում այդ ճանապարհը հեղեղվել է, և առանց այս  ծառի դու չես կարող հայրենիք վերադառնալ: Անշնորհակա՛լ մարդ, դու ծիծաղում ես քո վերադարձի համար եկածի վրա։ Նա Ինքը ճանապարհ դարձավ,  ծովի վրայով անցնող ճանապարհ: Նա ինքը քայլեց ծովի վրա (Մատթ. 14:22−33, Հովհ. 6:16−21), որպեսզի ցույց տա, որ ծովի կենտրոնում էլ ճանապարհ կա: Բայց դու, ի վիճակի չես ինքնուրույն ծովի վրա քայլել, նավով նավարկել, ծառի վրա լողալ։ Հավատա՛ խաչելությանը և կարող ես անցնել:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:50