Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։28

Մաղաքիա արք. Օրմանյան

Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը  եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:27
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը  եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»:
   
   Աշակերտները պատասխանում են, որ ոմանք Նրան ընդունում են որպես Հովհաննես, ոմանք էլ՝ որպես Եղիա, քանի որ շատերը կարծում էին, որ Հովհաննեսը հարություն է առել (այդպես էր ենթադրում նաև Հերովդեսը), որ հարությունից հետո նաև հրաշքներ գործելու զորություն է ստացել, մինչդեռ իր կյանքի ընթացքում Հովհաննեսը ոչ մի նշան չէր կատարել: