Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին, եւ նրանց արձակեց:
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:1
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին, եւ նրանց արձակեց:
Տերը վերցնում է «յոթ հացերը», ես նկատի ունեմ յոթ ամենահոգևոր խոսքերը, քանի որ յոթ թիվը Հոգու պատկերն է: Հոգին ամեն ինչ հասցնում է կատարելության, իսկ մեր կյանքն ու այս դարաշրջանն ամբողջանում են յոթերորդ ժամանակաշրջանով: Սրբագործվածները ուտում են, կշտանում և ավելցուկ են թողնում, քանի որ Աստծո ոչ բոլոր մտքերը կարող են տեղավորել: Վերևում՝ հինգ նկանակի վրա կատարված հրաշքի ժամանակ տասներկու զամբյուղ ավելցուկ է մնում, քանի որ այնտեղ եղած հինգ հազարը խորհրդանշում էր մարդու ստրկացած հինգ զգայարանները։ Այդ պատճառով էլ նրանք շատ բան ուտել չեն կարողանում, այլ քչով են բավարարվում, որի հետևանքով էլ շատ ավելցուկ է մնում: Իսկ այստեղ յոթ հացերից յոթ զամբյուղ և մի փոքր ավելցուկ է մնում, քանի որ այնտեղ եղած չորս հազար մարդիկ խորհրդանշում էին չորս առաքինությունների մեջ հաստատվածներին: Այդ պատճառով էլ որպես ավելի ուժեղներ, նրանք շատ են ուտում և քիչ ավելցուկ է մնում, որովհետև չէին կարող ուտել միայն այն, ինչը ավելի հոգևոր և խորն էր, որն էլ խորհրդանշում են յոթ զամբյուղները: Քննարկվող պատմությունից սովորի՛ր նաև այն, որ մենք պետք է բավարարվենք միայն անհրաժեշտով և ավել բան չխնդրենք: Քանի որ ուտելով և կշտանալով այս մարդիկ հացի մնացորդները իրենց հետ չվերցրին, սակայն դրանք վերցրին աշակերտները, ինչպես եղել էր վերևում հիշված զամբյուղների դեպքում: Նմանապես, մենք էլ պետք է բավարարվենք շնորհվածով, որն էլ տրվում է ըստ անհրաժեշտության:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: