Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։24

Սուրբ Եփրեմ Ասորի

Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»:
   
   Եվ իր աշակերտների ընկած տրամադրությունը բարձրացնելու համար նա ասաց. «Քեզ եմ ասում, հա՛մր և խո՛ւլ ոգի», որպեսզի դրանով նրանց ուսուցանի, որ որպես Աստված՝  Իրեն ամեն ինչ մատչելի է: Այս պարագան տեղի ունեցավ ոչ թե այն բանի համար, որ դա մարդկանց հավատի բերելուց ավելի հեշտ է, այլ այն բանի համար, որ հայհոյողներին արգելի Իր աշակերտների վրա ծիծաղել: Նույնիսկ մինչ այս պահը Նրա աշակերտները դեռևս կուռ կերպով Նրան չէին հավատում: «Դո՛ւրս ելիր նրա միջից  և այլևս չմտնես նրա մեջ».  այս խոսքերը վկայում են դևի ազատության մասին: Քանի որ դևը հետագայում կրկին ցանկանալու էր մտնել այդ մարդու մեջ, ուստի Տերը կապեց նրան՝ ասելով. «Այլևս չհամարձակվես դրա մեջ մտնել»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:13
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»:
   
   Ավելին, Նա սաստում է ոգուն՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ Իր մոտ հավաքվում: Նա կրկին այդպես է վարվում, որովհետև չի ցանկանում  իր զորությունն ու փառքը ցույց տալու համար  մարդկանց բազմության ներկայությամբ բժշկել: Իսկ սաստմամբ և «դո՛ւրս ելիր նրա միջից  և այլևս չմտնես նրա մեջ» բառերով  հայտնում է, որ մարդու անհավատության համար դևը կրկին կարող է նրա մեջ մտնել, եթե կապված չլինի Իր արգելքով: Մեզ գայթակղեցնող այս դևը համր և խուլ է։ Խուլ է, քանի որ չի ցանկանում լսել Աստծու խոսքը, համր է, քանի որ անկարող է այլոց հոգուն օգտակար բաներ սովորեցնել:
   

Ա․ Լոպուխին

Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»: (Սինոդական թարգմ․) [24]
   
  Հիվանդին բերողները, ակնհայտորեն, նախազգուշացրել էին մարդկանց, որոնք  միայն հիմա էին սկսում խմբերով հավաքվել Քրիստոսի մոտ: Այժմ  մարդկանց մի ամբողջ բազմության առջև  Տերն օգտակար է համարում պատանուն բժշկելու հրաշքի կատարումը:  Բազմությունը չպետք է մտածի, որ Նրա համար այդ բժշկումը դժվարություն  է ներկայացնում, ճիշտ, ինչպես դժվար էր առաքյալների համար: Քրիստոսին բժշկության հրաշք կատարել ստիպող այլ պատճառներ չկային, ինչպես, օրինակ, վախը փարիսեցիներից և դպիրներից, որոնք ենթադրաբար կարող էին ժողովրդին գրգռել Քրիստոսի դեմ (Միքայել եպիսկոպոս): Այդ ժամանակ նրանք այդտեղ չէին:

---------------------------------------
[24] (Էջմիածին թարգ․) Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»:
(Արարատ թարգ․) Երբ Հիսուսը տեսավ, որ բազմություն է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն ու նրան ասաց. «Համր ու խո՛ւլ ոգի, ես քեզ հրամայում եմ, դո՛ւրս արի նրա միջից ու այլևս չմտնե՛ս նրա մեջ»։
(Գրաբար) Իբրեւ ետես Յիսուս՝ եթէ կուտի՛ ժողովուրդն ի վերայ, սաստեա՛ց այսո՛յն պղծոյ՝ եւ ասէ. Հա՛մրդ՝ եւ խո՛ւլ այս՝ ե՛ս տամ քեզ հրաման, ե՛լ ի դմանէ, եւ այլեւս՝ մի՛ մտանիցես ի դա: