Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։29

   

Մաղաքիա արք. Օրմանյան

29-31. Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ, քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:21
   

Ա․ Լոպուխին

Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ, (Սինոդական թարգմ․) [29]
   
   Մարկոսը նշում է, որ այս անգամ Քրիստոսը Գալիլեայի միջով ծպտված (անճանաչելի կերպով) է անցնում, քանի որ Նրա գործունեությունն այստեղ արդեն մոտենում էր իր ավարտին: Հրաշքը, որը Նա կատարում է պայծառակերպությունից հետո, վերջինն էր Գալիլեայում: Մարդիկ այսուհետ խրատ պետք է փնտրեն ոչ թե Քրիստոսի, այլ առաքյալների մոտ:
---------------------------------------
[29] (Էջմիածին թարգ․) Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ,
(Արարատ թարգ․ գլուխ 30) Նրանք այնտեղից դուրս եկան և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա,
(Գրաբար) Եւ անտի ելեալ անցանէին առ գալիլեացւովք. եւ ո՛չ կամէր եթէ ոք գիտասցէ: