Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։38

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:37
   

Օգոստինոս Երանելի

Եւ նա ասաց.  «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել.
   
   Հրահանգներին խստորեն հետևողները մեզ ստիպում են դատապարտել ապստամբներին, սրբությունները շներին չտալ (Մատթ. 7։6, 15։26, Մարկ. ​​7։27), Եկեղեցուն արհամարհողներին հեթանոս համարել, մերժել մարմնի այն մասերը, որ գայթակղության է մղում (Մատթ. 5։30, 18։8–9, Մարկ. 9։42–48): Այս մարդիկ մեծապես վրդովվում են Եկեղեցու ներքին աշխարհը, քանի որ փորձում են ժամանակից շուտ հացահատիկը առանձնացնել հասկից (Մատթ. 13։29-30): Սակայն, այդպիսի մոլորություններով կուրացած լինելով, նրանք իրենք են իրենց առանձնացնում Քրիստոսի հետ միությունից:

   Չպետք է ամաչել, երբ աստվածային զորությունը դրսևորվում է այն մարդկանց միջոցով, որոնք  չեն պատկանում կամ դեռևս չեն պատկանում Եկեղեցուն, այսինքն՝ այն մարդկանց միջոցով, որոնցում Աստված չի բնակվում կամ դեռ չի բնակվում, ինչպես դա տեղի ունեցավ Քրիստոսի անունով դևեր հանողի պարագայում, թեև նա դեռ Տիրոջ աշակերտը չէր (տե՛ս Ղուկաս 9։49): Հիսուս Ինքն է նրան շարունակելու թույլատվություն տալիս, քանի որ շատ մարդկանց առաջ նա վկայում էր Քրիստոսի անվան մասին: Տերն ասում է, որ վերջին օրը շատերը կասեն. «Քո անունով մենք բազում հրաշքներ գործեցինք»: Եթե նրանք արդեն պատկանեին Աստծո տաճարին, ապա Ես նրանց չէի պատասխանի,  թե «ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 7։22-23), քանի որ դրա մեջ գտնվելն էլ երանելի է դարձնում: Կոռնելիոս հարյուրապետը, որը նույնիսկ մինչև իր ամբողջական վերանորոգումն էր ընդունվել այս տաճարը, տեսավ իր մոտ ուղարկված հրեշտակին, որը նրան ասաց, որ իր աղոթքները՝ լսվել, և զոհերն ընդունվել են (Գործք 10։3-4):
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա ասաց.  «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել.
   
   Ի՞նչ է,  Փրկի՛չ: Նա թույլ չի տալիս Հովհաննեսին նախատել նշաններ կատարողին. «Արգելք մի՛ եղեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա ինձ հայհոյել»։ Այսինքն՝ ինչպե՞ս կարող է Ինձ հայհոյել նա, ով իմ անունով փառք է ձեռք բերում,  և Ինձ կանչելով՝  հրաշքներ է գործում:
   

Ա․ Լոպուխին

Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել.  (Սինոդական թարգմ․) [38]
   
   Քրիստոսը նրանց ներշնչում է, որպեսզի հաջորդ անգամ, երբ հանդիպեն այդ հրաշագործին, նրա հանդեպ իրենց նախկին վարմունքը չկրկնեն: Նման մարդը չի կարող թշնամաբար տրամադրվել Քրիստոսի հանդեպ, քանի դեռ նա Տիրոջ մեջ Աստծո պատգամաբերի է տեսնում:
---------------------------------------
[38] (Էջմիածին թարգմ․) Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել.
(Արարատ թարգմ․ գլ. 39) Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով մի հրաշք գործի ու հետո անմիջապես կարողանա ինձ չարախոսել.
(Գրաբար) Եւ նա ասէ. Մի՛ արգելուք զնա. զի ո՛չոք է որ առնէ զաւրութիւնս յանուն իմ, եւ կարիցէ հայհոյել զիս: