Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։46

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:41
   

Սուրբ Բարսեղ Կեսարացի

Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն,
 
  Մի՛ մտածիր, որ ես փորձում եմ սարսափեցնել քեզ կեղծ վախերով, ինչպես դա անում են իրենց երեխաների հետ այդպես վարվելու հակում ունեցող որոշ մայրեր կամ դայակներ: Երբ երեխաները անհարմար տեղում սկսում են անընդհատ լաց լինել, դայակները փորձում են իրենց  հորինած կեղծ պատմություններով լռեցնել նրանց: Բայց այստեղ ասվածը առակ չէ, այլ խոսք է, որը քարոզվում է մի ձայնով, որում սուտ չկա: