Ա. Լոպուխին
«Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական չափաբաժին որոշեց, և հրամայեց, որ նրանց երեք տարի դաստիարակեն, որից հետո նրանք պիտի հայտնվեին թագավորի առջև»։ (Սինոդական թարգ․) [5]
Նաբուգոդոնոսորի կարգադրությունը միանգամայն համահունչ է արևելյան սովորույթին, համաձայն որի՝ բոլոր պալատականները արքայական սեղանից էին սնունդ ստանում: Այսպիսով՝ Պարսից արքունիքում, ըստ Կտեզիայի, ամեն օր 15000 մարդու համար կերակուր էին պատրաստում (Դ Թագ. 25։29–30, Երեմ. 52։33–34):
--------------------------------
[5] (Էջմիածին թարգ․) Թագաւորը նրանց համար սահմանեց ամենօրեայ ուտելիքի բաժին արքայական սեղանից եւ այն գինուց, որ ինքն էր ըմպում, հրամայեց սնել նրանց երեք տարի եւ յետոյ կանգնեցնել թագաւորի առաջ:
(Արարատ թարգ․ 1։5) Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց երեք տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարեն թագավորի առջև։
(Գրաբար) Եւ կարգեաց նոցա թագաւորն ռոճիկս օր ըստ օրէ’ի սեղանո՛յ արքայի, և’ի գինւոյ զոր ինքն ըմպէր. սնուցանել զնոսա ամս երիս. և ապա՛ կացուցանել առաջի թագաւորին։
Պատմամշակութային մեկնություն
Ամենօրյա սնունդ արքայական սեղանից: Արքայական սեղանից կերակրվելու արտոնություն ունեին շատերը: Սա չի նշանակում, որ նրանք ընկերակցում էին թագավորին և նրա հետ ճաշ էին կիսում, այլ միայն մատնանշում է այն, որ նրանք կախված էին պետությունից: Նոր բաբելոնյան ժամանակաշրջանում արքայական սեղանից սնունդ ստացողների թվում էին կառավարության անդամները, արհեստավորները և հմուտ վարպետները (տեղացի և օտարերկրացի), դիվանագետները, վաճառականները և դերասանները, ինչպես նաև քաղաքական վտարանդիները (էմիգրանտ) և այն արքայական ընտանիքների անդամները, որոնց գաղթեցրել կամ Բաբելոնում որպես պատանդներ էին պահում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: