Սուրբ Հովհան Ոսկեբերան
Թագավորը պատասխանեց Դանիելին, որի անունն էր Բաղդասար, և ասաց. «Կարո՞ղ ես պատմել ինձ իմ տեսած երազն ու հայտնել նրա մեկնությունը»:
Ի՞նչ է ասում թագավորը, երբ փորձով համոզվում է, որ իր պահանջը անխոհեմ է: «Կարո՞ղ ես պատմել ինձ իմ տեսած երազն ու հայտնել դրա մեկնությունը»: Նա արդեն ավելի մեծ հեզությամբ է խոսում, քանզի չի ասում. «Եթե չկարողանաս, ապա մնացածների ճակատագրին կենթարկվես»:
Ա. Լոպուխին
«Թագավորն ասաց Դանիելին, որ Բաղդասար էր կոչվել. «Կարո՞ղ ես արդյոք ինձ պատմել իմ տեսած երազը և ասել դրա նշանակությունը»»։ (Սինոդական թարգ․) [26]
Դանիելի իմաստությանն անմիջականորեն ծանոթ Նաբուգոդոնոսորը, այնուամենայնիվ, դեռ լիովին համոզված չէ, որ նա՝ այդ օտարերկրացին (համար 25), կարող է հայտնել այն, ինչը վեր էր բաբելոնական իմաստունների ուժերից:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Թագաւորը պատասխանեց Դանիէլին, որի անունն էր Բաղդասար, եւ ասաց. «Կարո՞ղ ես պատմել ինձ իմ տեսած երազն ու յայտնել նրա մեկնութիւնը»:
(Արարատ թարգ․ 2։26) Թագավորը պատասխանեց և ասաց Դանիելին, որ Բաղդասասար էր կոչվել. «Կարո՞ղ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նրա մեկնությունը»։
(Գրաբար) Պատասխանի ետ թագաւորն և ասէ ցԴանիէլ՝ որում անուն էր Բաղտասար. եթէ կարօ՞ղ իցես պատմել ինձ զերազն զոր տեսի՝ և զմեկնութիւն նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: