Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):43

Սուրբ Եփրեմ Ասորի

Իսկ այն, որ դու երկաթը խեցուն խառնված էիր տեսնում, ապա այդպես էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլվելու իրար, ինչպէս երկաթը չի զոդվում խեցուն:
   
   Չնայած նրանք դաշինքներ կկնքեն միմյանց հետ, սակայն միահոգի ու միասիրտ չլինելու և սեր չունենալու պատճառով մարգարեն նրանց մասին կասի. «Այդպես էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլվելու իրար, ինչպես երկաթը չի զոդվում խեցուն»:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ այն, որ դու երկաթը խեցուն խառնված էիր տեսնում, ապա այդպես էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլվելու իրար, ինչպէս երկաթը չի զոդվում խեցուն:
   
   Ե՞րբ է սա պատահել հռոմեացիներին: Դու ինքդ գիտես, թե ինչ փոփոխություններ են եղել նրանց կայսրության մեջ: Նաև բոլորը (արքաները) թագավորական ընտանիքից չեն եղել. ավելին, շատերն անհավատարիմ են եղել:
   

Ա. Լոպուխին

«Իսկ որ տեսար երկաթը՝ խառնված խեցեղեն կավի հետ, դա նշանակում է, որ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի միաձուլվեն, ինչպես որ երկաթը չի խառնվում կավի հետ»։(Սինոդական թարգ․) [43]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):40
--------------------------------
[143] (Էջմիածին թարգ․) Իսկ այն, որ դու երկաթը խեցուն խառնուած էիր տեսնում, ապա այդպէս էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլուելու իրար, ինչպէս երկաթը չի զօդւում խեցուն:
(Արարատ թարգ․ 2։43) Եվ որ տեսար երկաթը՝ խառնված տղմոտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։
(Գրաբար) զի տեսանէիր զերկաթն ընդ խեցին խառնեալ. եղիցին խառն’ի զաւակէ մարդկան, և’ի միմեանս ո՛չյարիցեն. զոր օրինակ ո՛չ խառնի երկաթ ընդ խեցի։