Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):14

Հիպոլիտոս Հռոմեացի

և նորից եկան նույն տեղը միմեանց մոտ. իրար հարցնելով ետ գալու պատճառը՝ նրանք խոստովանեցին իրենց ցանկությունը: Ապա պայմանավորվեցին, թե ե՛րբ կարող են նրան մենակ գտնել:
   
   Միմյանց պատճառի մասին հարցնելով՝ նրանցից յուրաքանչյուրը վկայում է իր ցանկության մասին: Նույն կերպ էլ հեթանոսներն ու հրեաներն են իրենց համար կանխատեսում, թե ինչպես իրենք, հրեշտակների կողմից փորձության ենթարկվելով, Աստծու առջև հաշիվ կտան իրենց բոլոր մեղքերի մասին՝ համաձայն Սողոմոնի «կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին» (Առակներ 1։32) խոսքի։ Իրապես, նրանք իրենք են բռնվում իրենց սեփական չար մտադրությունների խոշտանգմամբ։
   

Ա. Լոպուխին

և նորից եկան նույն տեղը միմեանց մոտ. իրար հարցնելով ետ գալու պատճառը՝ նրանք խոստովանեցին իրենց ցանկությունը: Ապա պայմանավորվեցին, թե ե՛րբ կարող են նրան մենակ գտնել: (Սինոդական թարգ․)[14]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) եւ նորից եկան նոյն տեղը միմեանց մօտ. իրար հարցնելով ետ գալու պատճառը, նրանք խոստովանեցին իրենց ցանկութիւնը: Ապա պայմանաւորուեցին, թէ երբ կարող են նրան մենակ գտնել:
(Արարատ թարգ․)
(Գրաբար)և դարձեալ անդրէն եկին միւսանգամ առ միմեանս, և հարցեալ միմեանց զպատճառսն, ա՛ն եղեն զցանկութիւնն իւրեանց. ապա եղեն ժամադիր միմեանց ՝ թէ ե՞րբ կարասցեն զնա միայն գտանել: