Սուրբ Հովհան Ոսկեբերան
22-23. Շուշանը հոգոց հանեց ասաց. «Տագնապ է պատել ինձ չորս կողմից. եթե այդպես վարվեմ, այդ մահ է ինձ համար, իսկ եթե այդպես չանեմ, չեմ փրկվի ձեր ձեռքից: Բայց ավելի լավ է, որ ես այդպես չանեմ չընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ»:
Բայց սրանցից ոչ մեկը չէր կարող հաղթել ողջախոհ բանականությանը. Նրա սրտում Աստծու վրա դրված հույս կար: Եվ նա տնքալով ասում էր. «Այդ մահ է ինձ համար, իսկ եթե այդպես չանեմ, չեմ փրկվի ձեր ձեռքից: Բայց ավելի լավ է, որ ես այդպես չանեմ և չընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ»։ Ավաղ, ես, ում հովիվ էի համարում, նրանց մեջ գայլեր եմ տեսնում. ում ճնշվածների ապաստարան էի կարծում, նրանք ինձ համար նավաբեկության պատճառ են դառնում: Մի՛ պղծեք իմ ողջախոհությունը, ես չեմ ամաչեցնի իմ ծնողներին, չեմ անպատվի ընտանիքս, չեմ վշտացնի իմ ամուսնուն, ձեզ հետ պիղծ զրույցով չեմ ոչնչացնի նրա հետ իմ ամուսնությունը։ Ես անօրեն մահը կնախընտրեմ անօրեն անկողնուց: Ինձ համար ամուսինը գոյություն ունի ոչ միայն ֆիզիկական շփման, այլև հոգու տրամադրության մեջ, և ծնողներիս առանձնահատուկ գծերը ես միշտ կպահպանեմ իմ մեջ: Վախեցե՛ք մեզ տեսնող Աստծուց, ամաչե՛ք ներկա հրեշտակներից, մտածե՛ք ձեր արածի մասին, հիշե՛ք այն օրենքը, որը դուք կարդում եք, և որն ասում է. «Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկացիր» (Բ Օր. 5։21):
Օգոստինոս Երանելի
22-23. Շուշանը հոգոց հանեց ասաց. «Տագնապ է պատել ինձ չորս կողմից. եթե այդպես վարվեմ, այդ մահ է ինձ համար, իսկ եթե այդպես չանեմ, չեմ փրկվի ձեր ձեռքից: Բայց ավելի լավ է, որ ես այդպես չանեմ չընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ»:
Ահա՛, մենք լսեցինք Շուշանի մասին ընթերցումը: Թող մեծանա ամուսնական ամոթխածությունը, թող հիմնվի այդքան ամուր հիմքի վրա և ամրացվի այնպիսի պարսպով, որպեսզի վռնդի բոլոր նրանց, որոնք նրա դեմ ուղղված չար մտքեր ունեն, և բացահայտի կեղծ վկաներին: Կինը, որը պետք է մեռներ, մաքուր չէր մնա, եթե չլիներ նա, որը տեսնում էր այն, ինչ թաքնված էր դատավորներից: Արձանագրված են այն խոսքերը, որոնք նա ասել է պարտեզում՝ իր զբոսանքի վայրում, որոնք ոչ ոք չի լսել, բացառությամբ այն երկուսի, որոնք ցանկանում էին ոտնահարել օտար կնոջ պատիվը և նրա դեմ կեղծ վկայություն հորինել: Միայն երկուսով լսեցին այս խոսքերը. «Այդ մահ է ինձ համար, իսկ եթե այդպես չանեմ, չեմ փրկվի ձեր ձեռքից: Բայց ավելի լավ է, որ ես այդպես չանեմ և չընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ»։ Նա արհամարհեց իր լսածը, որովհետև երկյուղում էր Նրանից, Ում չէր տեսնում: Իհարկե, նա տեսանելի էր Նրա Աստվածային տեսողությանը։ Դա այնպես չէր, որ Աստված չտեսներ նրան, ինչպես նա չէր տեսնում Աստծուն: Աստված տեսնում է այն, ինչն Ինքն է ստեղծել, հետևում է Իր ստեղծածին, բնակվում է Իր տաճարում, Նա Ինքն էր նրա մեջ և Ինքն էլ պատասխանում էր չարամիտներին: Քանի որ, եթե ողջախոհության աղբյուրը թողներ կնոջը, կկորչեր նաև նրա մաքրությունը: «Այդ մահ է ինձ համար»,−ասում է նա, բայց նա նաև գիտեր Մեկին, Որը կարող է, ասես վնասակար քամուց, փոքրհոգությունից զերծ պահել և խորամանկ վկաների խաբեությունից պաշտպանել նրան: Նրա մաքրությունը չխորտակվեց, քանի որ Տերն էր նավավարը:
Ա. Լոպուխին
Շուշանը հոգոց հանեց ասաց. «Տագնապ է պատել ինձ չորս կողմից. եթե այդպես վարվեմ, այդ մահ է ինձ համար, իսկ եթե այդպես չանեմ, չեմ փրկվի ձեր ձեռքից:(Սինոդական թարգ․)[22]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Շուշանը հոգոց հանեց եւ ասաց. «Տագնապ է պատել ինձ չորս կողմից. եթէ այդպէս վարուեմ, այդ մահ է ինձ համար, իսկ եթէ այդպէս չանեմ, չեմ փրկուի ձեր ձեռքից:
(Արարատ թարգ․)
(Գրաբար)Յոգոց եհան Շուշան և ասէ. Տագնա՛պ է ինձ յամենայն կողմանց. եթէ զայդ գործեցից՝ մա՛հ է ինձ, եթէ ո՛չ գործեցից՝ ե՛մ ապրելոց՛ի ձեռաց ձերոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: