Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ Շուշանը բարձրաձայն աղաղակեց, նրա հետ աղաղակեցին և երկու ծերունիները,
Այս ասելով՝ նա բղավեց, կանչելով նրանց բռնության վկաներին, նրա հետ միասին ճչացին նաև երեցները:
Հիպոլիտոս Հռոմեացի
Եւ Շուշանը բարձրաձայն աղաղակեց, նրա հետ աղաղակեցին և երկու ծերունիները,
Այս ամենը պատահելուց հետո Սուրբ Գիրքն ասում է հետևյալը. «Եվ Շուշանը բարձրաձայն աղաղակեց» (Դան. 13։24): Ուրիշ ո՞ւմ կանչեց Շուշանը, եթե ոչ Աստծուն: Ինչպես այդ մասին նաև Եսային է ասում. «Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ» (Ես. 58։9): Հակառակ նրա՝ երկու երեցները նույնպես աղաղակեցին (Դան. 13։24): Իսկապես, նույնիսկ հիմա ամբարիշտները չեն դադարում բղավել մեր դեմ և ասել. «Հանեցե՛ք նրանց երկրից. չէ՞ որ նրանց վայել չէ ապրել»: «Եվ նրանցից մեկը վազեց և բացեց պարտեզի դռները» (Դան. 13։25)՝ ասես մատնանշելով այն ընդարձակ և լայն արահետը, որով քայլելով կկորչեն բոլոր նրանք, որոնք համակրում են նրանց (180՝ այսինքն՝ Շուշանին գայթակղող երեցներին): «Սակայն աղջիկները, ընդհակառակը, ցույց տվեցին մյուս կողմի նեղ դռները, որոնցով իրենք դուրս եկան:
Ա. Լոպուխին
Եւ Շուշանը բարձրաձայն աղաղակեց, նրա հետ աղաղակեցին և երկու ծերունիները,(Սինոդական թարգ․)[24]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ Շուշանը բարձրաձայն աղաղակեց, նրա հետ աղաղակեցին եւ երկու ծերունիները,
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ աղաղակեաց ՛ի ձայն մեծ Շուշան. աղաղակեցին և երկոքին ծերքն կի՛ց նմին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: