Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):26

Հիպոլիտոս Հռոմեացի

Երբ տնեցիները այգուց լսեցին ճիչը, դռան կողմից ներս մտան՝ տեսնելու, թե ինչ է պատահել նրան:

   
   Սպասուհիները հենց լսեցին Շուշանի ձայնը,  անմիջապես վազեցին նրա մոտ (Դան. 13։26): Բայց սրանք այլ կերպ վարվեցին: Լայն դռները բացելով՝ նրանք միևնույն ժամանակ նշեցին Շուշանի՝ մահվան արժանի, մեղավորությունը: Երեցների նման խոսքերը լսելով՝ աղախիններն ամաչեցին. մանավանդ, որ նրանք երբեք Շուշանի մասին մի վատ խոսք չէին լսել (Դան. 13։27): Սիրելինե՛ր, դեռ մանկուց ապրված լավ կյանքը մարդու համար որպես գովասանքի երաշխիք է ծառայում, նույնիսկ նրա մահից հետո: Տե՛ս, թե ինչպես է նույնը հաստատվում նաև Շուշանի օրինակով։ Մանկությունից ի վեր, Աստծո օրենքը ուսանած լինելով և մշտապես մաքուր և ողջախոհ կյանք վարելով, նա հեշտությամբ կարող էր բացահայտել այն ամենի անհավանականությունը, ինչ ասում էին երեցները նրա մասին: Այստեղից պարզ չի՞ դառնում, որ յուրաքանչյուր հավատացյալ (կին և տղամարդ), այն դեպքում, իհարկե, եթե պահպանում է ձեռք բերած հավատը,  Աստծուց վախենալով՝ մեղք չի գործի: Ընդհակառակը, եթե ինչ−որ մեկն իրեն նույնիսկ հավատարիմ է անվանում, բայց իրականում անհավատների գործեր է կատարում, այդպիսի մարդը կրկնակի պատիժ կստանա Աստծուց, չնայած այժմ այս պատիժը ամբողջ աշխարհի համար դեռևս որպես առեղծված է մնում:
   

Ա. Լոպուխին

Երբ տնեցիները այգուց լսեցին ճիչը, դռան կողմից ներս մտան՝ տեսնելու, թե ինչ է պատահել նրան:(Սինոդական թարգ․)[26]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Երբ տնեցիները այգուց լսեցին ճիչը, դռան կողմից ներս մտան՝ տեսնելու, թէ ինչ է պատահել նրան:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Իբրև լուան զձայն ճչոյն ՛ի բուրաստանի անդ ընտանիքն ՝ անկան ընդ կողմն դրանն ՛ի ներքս, տեսանել թէ զի՞նչանեք ընդ նման: