Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եկավ Շուշանը, եկան նաև նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները:
Եվ Շուշանը եկավ, որպես մեկը, որը պետք է մահանար մաքրության համար։ Նա հառաչում էր մեծ վշտից և տրտմությունից, բայց ոչ թե այն բանի համար, որ պետք է մահանար, այլ այն բանի, որ պիտի արատավորեր իր ծնողների անունը, այն բանի համար, որ ստիպված էր նախատինք թողնել իր տոհմին, քանի որ պատերազմի ժամանակ տեղի ուեցածի մասին ոչ մի վկա չուներ:
Հիպոլիտոս Հռոմեացի
Եկավ Շուշանը, եկան նաև նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները:
Նույն բանը կատարվում է այժմ: Նաև հիմա, երբ սրբերից մեկին բռնում և դատարան են բերում, այդ ժամանակ սովորաբար բոլորը հոսում են այնտեղ՝ տեսնելու, թե նրա հետ ինչ է լինելու»:
Ա. Լոպուխին
Եկավ Շուշանը, եկան նաև նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները: (Սինոդական թարգ․)[30]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Եկաւ Շուշանը, եկան նաեւ նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) եւ եկն նա՝ և ծնօղք իւր՝ և որդիք իւր՝ և ամենայն ազգականք նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: