Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):34

Հիպոլիտոս Հռոմեացի

34-36. Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները եւ իրենց ձեռքերը դրին նրա գլխին. նա, լաց լինելով,  նայեց դէպի երկինք, որովհետեւ նրա սիրտը ապաւինել էր Տիրոջը: Երկու ծերունիներն ասացին. «Մինչ մենք մենակ զբօսնում էինք այգում, նա այնտեղ մտաւ երկու աղջիկների հետ, փակեց այգու դռներն ու արձակեց աղջիկներին:
   

   «Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները և իրենց ձեռքերը դրին նրա գլխին» (Դան. 13։34)․ սա, իհարկե, այն բանի համար արեցին, որ ծայրահեղ դեպքում, գոնե նրան դիպչելով, նրանք կարողանային բավարարել իրենց իսկ կրքի առաջացած ցանկությունը (Դան. 13։32): Նա, արցունքներն աչքերին, նայեց դեպի երկինք, որովհետև նրա սիրտը Տիրոջ վրա հույս դնել էր ներշնչում (Դան. 13:35): Եվ, իհարկե, այս արցունքներով նա երկնքից կանչեց Խոսքին, Որը հետագայում Ղազարոսին մեռելներից հարություն պետք է տար (Հովհան. 11։35):
   

Ա. Լոպուխին

Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները եւ իրենց ձեռքերը դրին նրա գլխին. (Սինոդական թարգ․)[34]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները եւ իրենց ձեռքերը դրին նրա գլխին.
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Յարեա՛ն երկոքին ծերքն ՛ի միջոյ ժողովրդեանն ՝ և եդին զձեռս իւրեանց ՛ի վերայ գլխոյ նորա: