Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):37

Հիպոլիտոս Հռոմեացի

37-41. Մի պատանի, որ թաքնված էր, եկավ նրա մոտ ու եղավ նրա հետ, իսկ մենք այգու անկյունում էինք. երբ տեսանք անորենությունը, մոտեցանք նրանց և տեսանք նրանց՝ իրար հետ լինելը: Պատանուն չկարողացանք բռնել, որովհետև մեզանից ավելի ուժեղ էր. նա բացեց դուռը և դուրս փախավ: Սրան, որ բռնեցինք, հարցրինք, թե ո՞վ էր պատանին: Նա չուզեց պատմել մեզ: Ահա այս ենք վկայում»: Ատեանը հավատաց նրանց՝ որպես ժողովրդի ավագների և դատավորների, և մահևան դատապարտեցին Շուշանին:
   
   Նաև մենք պետք է այսպես վարվենք․ յուրաքանչյուր գործի մեջ հաստատուն մնալով՝ չպետք է ուշադրություն դարձնենք կեղծ խոսքերին, մեր թեթևամտությամբ չպետք է վստահենք միայն ղեկավարների անհատականությանը (հատկապես հաշվի առնելով այն համոզմունքը, որ յուրաքանչյուր խոսքի համար ստիպված ենք լինելու Աստծուն հաշիվ տալ (Մատթ. 12։36) (Հռոմ. 14։12)), այլ արդարությանը համապատասխան գործելով և ճշգրիտ հավատարմությամբ դա կատարելով՝ մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն: Իսրայելի որդիները, ընդհակառակը, թեթևամտորեն իրենց կառավարիչներին վստահելով և ճշմարտությունը չուսումնասիրելով,  մեղավոր դարձան Շուշանին անարդարացիորեն մահվան դատապարտելով:
   

Ա. Լոպուխին

Մի պատանի, որ թաքնված էր, եկավ նրա մոտ ու եղավ նրա հետ, (Սինոդական թարգ․)[37]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[37](Էջմիածին թարգ․)Մի պատանի, որ թաքնուած էր, եկաւ նրա մօտ ու եղաւ նրա հետ,
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եկն առ նա պատանի մի որ էր թաքուցեալ, ա անկա՛ւ ընդ դմա: