Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):45

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի

Մինչ նրան տանում էին սպանելու, Աստուած Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մէջ, որի անունն էր Դանիել:
   
   Այս Սուրբ Հոգին իմաստնացրեց Դանիելի հոգին, որպեսզի նա պատանության հասակում երեցների դատավոր դառնար: Անարատ Շուշանը դատապարտվել էր որպես շնացող։ Պաշտպան չկար, ո՞վ կարող էր նրան ազատել դատավորներից: Նրան մահվան էին հասցրել․ նա արդեն մարդասպանների ձեռքում էր: Բայց հայտնվեց Օգնականը՝ Մխիթարիչը՝ ողջ բանական բնությունը սրբագործող Հոգին: «Արի՛ երիտասարդ,− ասում է Նա Դանիելին,−  երիտասարդության մեղքերի համար դատապարտի՛ր երեցներին,− քանզի գրված է. «Աստված Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մեջ»։ Այնուամենայնիվ, համառոտ կասենք, որ անարատ Շուշանը փրկվում է Դանիելի ձայնով: Վկայության համար միայն սա ենք առաջարկում: Առայժմ մանրամասն պատմելու ժամանակը չէ:
   

Օգոստինոս Երանելի

Մինչ նրան տանում էին սպանելու, Աստուած Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մէջ, որի անունն էր Դանիել:
   
   Բայց Տերը լսեց աղոթքը, թույլ չտվեց, որ նա մահանա, հետ պահեց նրան շնությունից: Տերը Սուրբ Հոգին արթնացրեց երիտասարդ, բայց բարեպաշտությամբ ամուր Դանիելի մեջ: Քանի որ մարգարեական ոգին հանգեց նրա վրա, ուստի նա անմիջապես նկատեց վկաների խորամանկությունը:
   

Ա. Լոպուխին

Մինչ նրան տանում էին սպանելու, Աստուած Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մէջ, որի անունն էր Դանիէլ: (Սինոդական թարգ․)[45]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Մինչ նրան տանում էին սպանելու, Աստուած Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մէջ, որի անունն էր Դանիէլ:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) և մինչդեռ տանէին զնա կորուսանել, զարթոյց Աստուած զՀոգին Սուրբ՛Ի վերայ մանկան միոյ տղայոյ որում անուն էր Դանիէ՛լ: