Դանիելի մարգարեության մեկնություն 7(6):2

Ա. Լոպուխին

2-3․«Եվ նրանց վրա երեք իշխաններ կարգեց, - որոնցից մեկը Դանիելն էր, - որպեսզի այդ սատրապները հաշվետու լինեին նրանց և որպեսզի թագավորի վրա որևէ ծանրաբեռնվածություն չլիներ»։[2] «Դանիելը գերազանցում էր մյուս իշխաններին ու սատրապներին, որովհետև նրա մեջ վսեմ հոգի կար, և թագավորն արդեն մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին»։ (Սինոդական թարգ․)
   
   120 սատրապների միջև իշխանության բաժանումը և երեք հիմնական արքոնտների (բարձրագույն պաշտոնյա Հին Հունաստանում) ձեռքում դրա կենտրոնացումը աշխատելու  հակվածություն չունեցող Դարեհի համար դյուրին դարձրեց հսկայական միապետության կառավարումը: Բարձրագույն պաշտոնյաներից մեկն էլ դարձավ Դանիելը: Նա իր այս դիրքի համար պարտական ​​է նաև իր բացառիկ իմաստությանը, որի մասին լուրերը կարող էին Դարեհին էլ հասած լինել։ Դարեհին կարող էին հասած լինել նաև Բաբելոնի վերջին գիշերվա իրադարձությունների, այսինքն՝ մարերի և պարսիկների կողմից քաղաքը նվաճելու վերաբերյալ կանխատեսման  մասին լուրերը: Դարեհը մեծարում է իր հաջողության մասին հայտարարող անձին, որը, նրա կարծիքով, իր հանդեպ դրական էր տրամադրված։ Իր նոր պաշտոնում Դանիելը ոչ միայն արդարացրեց թագավորի իր հանդեպ ունեցած վստահությունը, այլև իր իմաստության համար արքայի աչքում պետության առաջին և ինքնիշխան կառավարչի պաշտոնում նշանակվելու արժանի համարվեց:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) նա նրանց վրայ կարգեց երեք հրամանատարներ, որոնցից մէկը Դանիէլն էր, որպէսզի նրանք նախարարներին հրաման տան, եւ թագաւորը չծանրաբեռնուի:
(Արարատ թարգ․ 6։2) Եվ նրանց վրա երեք վերակացու կարգեց, դրանցից մեկը Դանիելն էր, որոնց այդ սատրապները հաշվետու լինեն, որպեսզի թագավորին վնաս չլինի։
(Գրաբար) և’ի վերայ նոցա երիս հրամատարս, և մի’ի նոցանէ էր Դանիէլ. տալ նոցա նախարարացն հրաման, զի արքայ՝ աշխատ ինչ մի՛ լիցի։