Սուրբ Հովհան Ոսկեբերան
քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու եւ ամրացնելու մի ուխտ, որ, եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը որեւէ բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):6
Ա. Լոպուխին
«Թագավորության բոլոր իշխանները, կառավարիչները, սատրապները, խորհրդականներն ու զորահրամանատարները համաձայնել են միմյանց հետ, որ թագավորական որոշում կայացվի և հրաման արձակվի, որպեսզի երեսուն օրվա ընթացքում քեզանից բացի ով որ որևէ աստծուց կամ մարդուց որևէ բան խնդրի, ո՛վ թագավոր, նա պիտի նետվի առյուծների գուբը»։ (Սինոդական թարգ․) [7]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու եւ ամրացնելու մի ուխտ, որ, եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը որեւէ բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը:
(Արարատ թարգ․ 6։7) «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Խորհրդակցել են թագավորության բոլոր վերակացուները, կառավարիչներն ու սատրապները, խորհրդականներն ու կուսակալները, որ թագավորը մի հրաման արձակի, և արգելանք պարտադրվի, որ ոչ ոք, քեզնից բացի, ո՛վ թագավոր, երեսուն օր ոչինչ չխնդրի որևէ աստծուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը գցվի։
(Գրաբար) Խորհուրդ արարին ամենեքեան որ են’ի թագաւորութեան քում, զօրավարք և նախարարք՝ իշխանք և կուսակալք, հաստատել արքունի հաստատութեամբ, և զօրացուցանել ուխտ մի. զի եթէ խնդրեսցէ ոք խնդրուածս յամենայն աստուծոյ՝ կամ’ի մարդոյ մինչև յաւուրս երեսուն՝ բա՛ց’ի քէն արքայ, անկցի՛’ի գուբ առիւծուց։
Պատմամշակութային մեկնություն
Արքայական հրամանը: Պարսից արքաներն իրենց անձը աստվածացնելու ուղղությամբ ոչ մի հակում չեն դրսևորել: Ավելին, աստվածները չափազանց կարևոր են համարվել, ուստի չէին կարող անտեսվել: Նույնիսկ պարսկական ավանդական կրոնում օրական երեք անգամ էր աղոթք արվում, իսկ զրադաշտականության մեջ ամենօրյա աղոթքների թիվը հասցվում է 5–ի: Ամենայն հավանականությամբ, Դարեհին համոզել են, որը արձակվող հրամանագիրը նպատակաուղղված է որոշ կրոնական կամ քաղաքական խնդիրներ լուծելուն, այլ ոչ թե Դանիելին (և կայսրության բնակչության մեծ մասին), իրենց սովորության համաձայն, վարվելն արգելելուն: Ըստ Հերոդոտոսի նկարագրության՝ պարսկական ծիսակարգում ո՛չ կրակ է օգտագործվել և ո՛չ էլ զոհասեղան: Հատկանշական է, որ զոհ մատուցելիս արգելվում էր աստվածներից ինչ–որ անձնական բան խնդրել, և զոհ մատուցողին մնում էր միայն թագավորի կամ ամբողջ պետության համար օրհնություն խնդրելը:
Առյուծների գուբը: Հայտնի է, որ առյուծներին բռնում և պահում էին վանդակներում, մինչ թագավորը ցանկանար որսալ նրանց։ Սակայն մեզ հասած պարսկական աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել այն մասին, որ մարդկանց մահապատժի են ենթարկել՝ առյուծների գուբը նետելով: Ասորական ամենահին տեքստերում կարդում ենք, որ երդմնազանցներին նետում էին վանդակները, որպեսզի ամբոխի առաջ վայրի կենդանիները ծվատեին նրանց: Բացի այդ, մ.թ.ա. 7–րդ դարի ասորական գրականության մեջ «առյուծի գուբի» պատկերը օգտագործվել է որպես փոխաբերություն, որը մատնանշել է խորամանկ ու թշնամական հակումներ ունեցող պալատականներին: «Իմաստության գրքերից» մեկում Մարդուկը խորհրդանշական կերպով փակում է առյուծի (հալածչի) բերանը, որպեսզի վերջ տա նրա վայրագություններին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: