Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ ես Ուբաղ գետի միջից մի մարդու ձայն լսեցի, որ կանչեց եւ ասաց. «Գաբրիէ՛լ, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»։
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
   

Ա. Լոպուխին

«Եվ ես Ուլայի միջից լսեցի մարդկային մի ձայն, որը կանչեց ու ասաց. «Ո՛վ Գաբրիել, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»»։ (Սինոդական թարգ․) [16]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):15
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) եւ ես Ուբաղ գետի միջից մի մարդու ձայն լսեցի, որ կանչեց եւ ասաց. «Գաբրիէ՛լ, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»:
(Արարատ թարգ․ 8։16) Եվ ես մարդու ձայն լսեցի Ուլայ գետի միջից, որ կանչեց ու ասաց. Ո՛վ Գաբրիել, դրան հասկացրո՛ւ տեսիլքը։
(Գրաբար) Եւ լուայ բարբառ մարդոյ’ի միջոյ Ուբաղայ, և կոչեաց՝ և ասէ. Գա՛բրիէլ՝ իմացո՛ դմա զտեսիլդ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Գաբրիել։ Սա հրեշտակի անվան առաջին հիշատակությունն է Աստվածաշնչում: Դրանից բացի, հիշատակվում է միայն Միքայել անունը (Դան․ 10։13): Ապոկրիֆ գրականության մեջ (Ենոքի գիրք) Գաբրիելը ծառայում է դրախտում: Կումրանից գտնված «Պատերազմական մագաղաթում» նա հանդես է գալիս որպես Աստծո գահը շրջապատող հրեշտակապետերից մեկը: Հենց նա է, որ Մարիամին հայտնում է Հիսուսի առաջիկա ծննդյան մասին (Ղուկ․ 1։19): Հրեշտակները ոչ միայն աստվածության կողմից առաքված ավետիսներն են բերում, այլև բացատրում են այդ ավետիսները՝ պատասխանելով  ծագող հարցերին: Նույն կերպ էլ այստեղ Գաբրիելն է ներկայացված որպես տեսիլքը մեկնաբանող: Հեթանոսական աշխարհում  գերագույն  աստվածների սուրհանդակները սովորաբար լինում էին ամենացածր աստիճանի աստվածները: Միջագետքում դրանց թվում են այնպիսի աստվածներ, ինչպիսիք են Նուսկուն և Կակկան, իսկ հունական դիցաբանության մեջ սուրհանդակի գործառույթը կատարում է Հերմեսը: Նաբոնիդի երազում երկնային նախանշանը մեկնաբանում է մի երիտասարդ, որը  նույնպես երազում է հայտնվում: