Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Քեղկիայի որդու՝ Երեմիայի խոսքերը, որը Բենիամինի երկրում՝ Անաթոթում եղող քահանաներից էր», (Սինոդական թարգ․)[1]
«Քահանաներից էր». Երեմիան ուղղակիորեն քահանա չի կոչվում հավանաբար այն պատճառով, որ նա երբեք քահանայական ծառայություն չի մատուցել։
«Անաթոթում». այստեղ նշվում է այն վայրը, ուր Երեմիան ծնվել և ի սկզբանե ապրել է։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր:
(Արարատ թարգմ.) Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը,
(Գրաբար) Պատգամն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ Երեմիայի Քեղկեայ, ի քահանայից անտի՝ որ բնակեալ էր յԱնաթովթ յերկրին Բենիամինի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: