Ա․ Լոպուխին
«Եվ ձեզ, Իմ սրտի համաձայն, հովիվներ կտամ, որոնք պիտի հովվեն ձեզ գիտությամբ և իմաստությամբ»։ (Սինոդական թարգ․)[15]
«Հովիվներ»−ը ժողովրդի թագավորներն ու ղեկավարները, ինչպես նաև քահանաները և մարգարեներն են։ Սրանք կլինեն բոլոր այն մարդիք, որոնք համապատասխանում են իրենց բարձր կոչմանը։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Իմ սրտին հաճելի առաջնորդներ կը տամ ձեզ. թող նրանք իմաստութեամբ հովուութիւն անեն ձեզ:
(Արարատ թարգ․) Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ։
(Գրաբար) եւ տաց ձեզ հովիւ ըստ սրտի իմում. եւ հովուելով հովուեսցեն զձեզ իմաստութեամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: