Երեմիայի մարգարեության մեկնություն 4:1

Ա․ Լոպուխին

«Եթե կամենում ես վերադառնալ, Իսրայե՛լ, - ասում է Տերը, - դեպի Ի՛նձ դարձիր, և եթե քո պղծությունները հեռացնես Իմ առջևից, ապա չես թափառի»: (Սինոդական թարգ․)[1]
   
   Եթե Իսրայելը սկսել է դարձի մասին խոսել, ապա այդ դարձը պետք է ամբողջական և իրական լինի (Ինձ մոտ = Իմ առջև․ հետևաբար Իսրայելի դարձի մեջ ամեն ինչ պետք է պարզ, հստակ և բաց լինի, քանի որ Աստծո առաջ թաքնվել և կեղծել չի կարելի)։

   «Քո պղծությունները», այսինքն՝ Տիրոջ բարկությունը առաջացնող և Աստծուց Իսարայելին հեռացնող ամենը ինչը։

   «Թափառական չես լինի», այսինքն՝ աքսորյալ չես մնա և կրկին կվերդառնաս քո հայրենիքը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Եթէ Իսրայէլը դառնալու է դէպի ինձ, թող դառնայ, - ասում է Տէր Աստուած, - եթէ յանուն Երուսաղէմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի աստուածների անունները, վախենայ ինձնից
(Արարատ թարգ․) «Եթե վերադառնալու լինես, ո՛վ Իսրայել,- ասում է Տերը,- դեպի ի՛նձ դարձիր, և եթե իմ առաջից հեռացնելու լինես քո գարշելի քանդակներին և չտատանվես,
(Գրաբար) Եթէ դարձցի առ իս Իսրայէլ՝ ասէ Տէր Տէր, դարձցի եւ եթէ ընկեսցէ զգարշելիս իւր ի բերանոյ իւրմէ. վասն Աստուծոյ Երուսաղէմի, եւ յերեսաց իմոց երկիցէ։