Ա․ Լոպուխին
28-29․ «Սրա համար պիտի սգա երկիրը, և երկինքը պիտի խավարի վերևից, որովհետև Ես ասացի, Ես որոշեցի ու չեմ զղջալու դրա համար և հետ չեմ դառնալու դրանից»։ [28] «Ձիավորների և աղեղնավորների աղմուկից պիտի փախչեն բոլոր քաղաքները. նրանք կմտնեն խիտ անտառներն ու կբարձրանան ժայռերի վրա. բոլոր քաղաքները լքվելու են, և նրանցում ոչ մի բնակիչ չի լինելու»։ (Սինոդական թարգ․)
Սակայն հրեաները չպետք է իրենց խաբեն փրկության հույսերով։ Կոտորածից փրկվածները ապաստան կգտնեն միայն սաղարթախիտ անտառներում և ժայռերի վրա, իսկ Հուդայի բոլոր քաղաքները կկործանվեն։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:19
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Այս ամենի համար երկիրը սուգ պիտի անի, եւ վերից երկինքը պիտի խաւարի, որովհետեւ ե՛ս ասացի՝ եւ չեմ զղջալու, ե՛ս ձեռնարկեցի՝ եւ յետ չեմ կանգնելու դրանից»:
(Արարատ թարգ․) Սրա համար երկիրը պիտի սգա, և երկինքը վերևից պիտի խավարի, որովհետև ես եմ ասել, խորհել եմ և չեմ զղջալու և հետ չեմ դառնալու։
(Գրաբար) ի վերայ այսր ամենայնի սուգ առցէ երկիր՝ եւ խաւարեսցին երկինք ի վերուստ զի խաւսեցայ՝ եւ ոչ զղջացայց, դիմեցի՝ եւ ոչ դարձայց ի նոցանէն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: